"ԲԻՈԿԱԹ" ընկերության մասին

Բիոկաթ ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին: Այսօր կազմակերպությունը արտադրում է 9 տեսակի կաթնամթերք 20 տարբեր տեսքի: Կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում դիետիկ կաթնամթերք սպառողներին և արտադրում է ցածր յուղայնությամբ կաթնամթերք նրանց համար:
2010թ. ԲԻՈԿԱԹ ընկերությունը կառուցեց նոր գործարան և վերազինեց իր նոր գործարանը ժամանակակից սարքավորումներով` որն էլ ապահովում է որակյալ և անթերի ապրանքի արտադրությունը: Նույն թվականին հիմնեց նաև պաղպաղակի արտադրություն: Այսօր ընկերությունը արդեն ներկայանում է սպառողին 5 տարբեր համերի` 17 տեսակի պաղպաղակով: Ընկերությունը` չդավաճանելով իր սկզբունքները, պաղպաղակը նույնպես արտադրում է անարատ հումքերից` օգտագործելով բնական կարագ և անարատ կաթ:
ԲԻՈԿԱԹ ընկերությունը իր արտադրանքում օգտագործում է միայն բնական կաթ` բացառելով չոր կաթի օգտագործումը: Բնական կաթը մատակարարվում է Ալագյազի և Ապարանի շրջաններից (բարձրությունը ոչ պակաս քան 1800մետր ծովի մակերևույթից- շատ կարևոր պայման կաթի որակի համար): Կաթն ընկերությունն ընդունում է որակը մանրակիկիտ ուսումնասիրելուց հետո միայն:
Կաթնամթերքի մեջ պարունակվող ջրի խտություն և յուղի քանակությունը ստուգվում են լաբորատոր պայմաններում (մենք համագործակցում ենք ՀՀ Սանէպիդկայանի և Հայպետստանդարտի հետ): Բարձրորակ ապրանք ստանալու մյուս գրավականն այն է, որ մերանները բերվում են Եվրոպայից: Սրանցով է բացատրվում ընկերության բարձր գնային քաղաքականությունը` բավարարելով իրեն արդեն հավատարիմ գնորդի պահանջարկը: